Ստուգողական խաղում «Արարատը» հաղթել է «Սոչիին»

Սոչիում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում «Արարատն» առաջին ստուգողական հանդիպում է անցկացրել: Տեղի համանուն թիմի հետ հանդիպումն ավարտվել է «Արարատի» հաղթանակով` 2:1 հաշվով:

«Արարատի» պաշտոնական կայքի հաղորդմամբ` խաղի 64-րդ րոպեին հաշիվը բացել է իրանցի կիսապաշտպան Ամիրի Շոեիբը, ով հստակ իրացրել է Արարատ Պողոսյանի նկատմամբ կանոնների խախտման արդյունքում նշանակված 11-մետրանոցը: 75-րդ րոպեին «Արարատի» երկրորդ գոլը հեղինակել է Դավիթ Ղանդիլյանը, իսկ մի քանի րոպե անց մրցակիցը կարողացել է  կրճատել հաշվի տարբերությունը: Սուրեն Չախալյանը խաղալու հնարավորություն տվել է հավաքին մասնակցող բոլոր ֆուտբոլիստներին` ասպարեզ հանելով երկու տարբեր կազմեր: Վնասվածքի պատճառով հանդիպմանը չի մասնակցել միայն Սեյեդ Հոսեյն Հոսեյնին:

Հավելենք, որ հաջորդ ստուգողական խաղն «Արարատը» կանցկացնի հունվարի 30-ին` մրցելով Ռուսաստանի ՖՆԼ-ի ներկայացուցիչ «Սախալինի» հետ, իսկ արդեն հաջորդ օրը «Արարատը» կվերադառնա Երևան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում