«Լոտուսը» ներկայացրել է նոր բոլիդը (լուսանկարներ)

«Լոտուսը» նախապատրաստվում է «Ֆորմուլա 1»-ի նոր մրցաշրջանին: Ակումբն այսօր պաշտոնապես ներկայացրել է նոր բոլիդը, որն ունի «E23 Hybrid» անվանումը:

Նոր մեքենան պահպանել է «Լոտուսին» բնորոշ սև-դեղին երանգը, բայց դրա վրա բացակայում են «Rexona»-ի (սկսել է համագործակցել «Ուիլյամսի» հետ), «Burn»-ի, «Total»-ի տարբերանշանները: Նշենք նաև, որ «E23 Hybrid»-ը «Լոտուսի» առաջին մեքենան է, որն ունի «Մերսեդեսի» շարժիչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում