Մենեզ. Բոլոր ֆուտբոլիստներն աջակցում են Ինձագիին

«Միլանի» ֆուտբոլիստներից Ժերեմի Մենեզն իր աջակցությունն է հայտնել գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագիին: Վերջինիս թիմի վատ արդյունքների համար, հնարավոր է, հեռացնեն աշխատանքից:

-Այժմ «Միլանում» բարդ շրջան է: Պետք է ոչ թե գլուխ կախենք, այլ տքնաջան աշխատենք և Իտալիայի գավաթի խաղարկության` «Լացիոյի» հետ վաղվա խաղում դրական արդյունքի հասնենք: Մենք ցանկանում ենք այս մրցաշարում լավ հանդես գալ:

Ինքս փորձում եմ օգնել թիմին և հնարավորինս շատ գոլեր խփել, թեպետ դա երբեմն բավարար չէ: Ինձագիի հետ ոչ մի խնդիր չկա, բոլոր ֆուտբոլիստներն աջակցում են նրան: Մեզ մեկ նպատակ է միավորում,-Մենեզի խոսքը մեջբերված է «Italian Football Daily»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում