«Միլանի» երկրպագուները պահանջում են հեռացնել Գալիանիին

«Միլանի» երկրպագուները պահանջում են հեռացնել Գալիանիին

«Միլանի» երկրպագուների «Կուրվա Սուդ» միավորումը հայտարարություն է հրապարակել՝ պահանջելով ակումբի գլխավոր տնօրեն Ադրիանո Գալիանիի հրաժարականը։

-Ներկա իրավիճակը պայմանավորված է ակումբի տրանսֆերային քաղաքականությամբ և բարձր աշխատավարձով ազատ գործակալների հրավիրելով, ովքեր «Միլանին» քիչ լավ բան են տվել կամ էլ ընդհանրապես ոչինչ։ Մենք կարդացել ենք, որ Իտալիայի գավաթի՝ «Լացիոյի» դեմ հանդիպումը Ֆիլիպո Ինձագիի վերջին հնարավորությունն է։ Իրականում նա պարզապես հերթական մարզիչն է, ով իր տրամադրության տակ ունի կազմ, որից պահանջում են գործել որպես աշխարհի լավագույն թիմը։

Թիմի կառուցողը Գալիանին է։ Նա փող է վճարում խաղացողներին, ովքեր կասկածելի արժեք ունեն, կամ մսխում է տրանսֆերային բյուջեն Մատրիի, Տորրեսի և նման սարսափելի տրանսֆերների վրա։ Մատրիի համար ակումբ այնքան է վճարել, ինչքան «Յուվենտուսը»՝ Տևեսի համար։ Մենք խնդրում ենք նախագահին «Միլանին» նորից գումար տրամադրել, բայց բացի դրանից նաև ազատել այն մարդուց, ով իրոք պատասանատվություն է կրում իրավիճակի համար,-ավում է հաղորդագրության մեջ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում