Իտալիայի գավաթ. «Լացիոն» պայքարից դուրս թողեց «Միլանին» (տեսանյութ)

Իտալիայի գավաթ. «Լացիոն» պայքարից դուրս թողեց «Միլանին» (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլում «Լացիոն» նվազագույն հաշվով առավելության հասավ «Միլանի» նկատմամբ և պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ: «Սան-Սիրո» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլը 38-րդ րոպեին խփեց Լուկաս Բիլյան` դիպուկ իրացնելով 11 մետրանոց հարվածը:

45-րդ րոպեից սկսած «Լացիոն» խաղում էր տասը հոգով. երկրորդ դեղին քարտը ստանալով` խաղադաշտից հեռացվել էր Լորիկ Ցանան, սակայն Ֆիլիպո Ինձագիի սաները չկարողացան օգտվել թվային առավելությունից: Հավելենք, որ եզրափակչի ուղեգրի համար «Լացիոն» պայքարելու է «Նապոլի»-«Ինտեր» զույգի հաղթողի հետ:

Իտալիայի գավաթ, 1/4 եզրափակիչ

«Միլան»-«Լացիո»` 0:0
Գոլը` Բիլյա 38՛ (11 մետրանոց)

Հետևեք մեզ նաև Telegram-ում