Շարունակվում է «Սպարտակի» ուսումնամարզական հավաքը (լուսանկարներ)

Շարունակվում է «Սպարտակի» ուսումնամարզական հավաքը (լուսանկարներ)

Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստները շարունակում են Ռուսաստանի առաջնության երկրորդ հատվածին նախապատրաստվել Իսպանիայում` Մարբելյայում տեղեկայված մարզաբազայում: 

Այսօր առավոտյան նախավարժանքից հետո Մուրատ Յակինի սաները երկկողմանի հանդիպում են անցկացրել. եթե նախորդ դեպքերում առավելության են հասել «սպիտակները», ապա այսօր հաջողությունը ժպտացել է «կարմիրների» թիմին, որի կազմում խաղացել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: «Կարմիրների» կազմում մեկական գոլով աչքի են ընկել Յուրա Մովսիսյանը, Ալեքսանդր Զուևը և Արտյոմ Ձյուբան, իսկ «սպիտակների» միակ գոլը խփել է Կվինսի Պրոմեսը:

«Սպարտակի» մարզումից որոշ լուսանկարներ ներկայացված են ձեր ուշադրությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում