Պաշտոնական. Դեստրոն կտեղափոխվի «Միլան»

Պաշտոնական. Դեստրոն կտեղափոխվի «Միլան»

Իտալիայի հավաքականի հարձակվող Մաթիա Դեստրոն «Ռոմայից» վարձավճարով տեղափոխվել է «Միլան», տեղեկացնում է «ռոսոներիների» պաշտոնական կայքը՝ հղում կատարելով ակումբի հեռուստատեսությանը:

23-ամյա հարձակվողն իր համաձայնությունն է տվել «Միլան» տեղափոխությանը և վարձավճարով հանդես կգա այնտեղ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Գործարքի վերաբերյալ ֆինանսական մանրամասներ չեն հրապարակվում:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Ռոմայի» կազմում մասնակցած 16 խաղում Դեստրոն 5 գոլ է խփել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում