«Սպարտակը» պատրաստվում է «Զավիշայի» հետ խաղին (ֆոտոշարք)

«Սպարտակը» պատրաստվում է «Զավիշայի» հետ խաղին (ֆոտոշարք)

Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստները նախապատրաստվում են այս տարվա իրենց առաջին` լեհական «Զավիշայի» հետ ստուգողական խաղին:

«Սպարտակի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ հունվարի 29-ին Մուրատ Յակինի սաները մեկ մարզում են անցկացրել: Ընդհանուր խմբում մարզվել է 25 ֆուտբոլիստ, այդ թվում` Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Մարզումից հետո «Սպարտակի» բժիշկ Վլադիսլավ Կորնիցովը հայտարարել է, որ բոլոր ֆուտբոլիստներն առողջ են և կարող են մասնակցել առաջիկա խաղին:

Հավելենք, որ «Սպարտակ»-«Զավիշա» հանդիպումը կայանալու է վաղը, մեկնարկը` Երևանի ժամանակով 19:00-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում