Ստուգողական խաղում «Արարատը» պարտվել է «Սախալինին»

Ստուգողական խաղում «Արարատը» պարտվել է «Սախալինին»

Սոչիում ավարտին է մոտենում «Արարատի» ուսումնամարզական հավաքը: Հավաքի շրջանակում երևանյան թիմը երկրորդ և վերջին ստուգողական հանդիպումն է  անցկացրել` ռուսական «Սախալինի» հետ խաղում պարտվելով 0:3 հաշվով:

«Սախալինի» հետ խաղում «Արարատը» հանդես է եկել հետևյալ կազմով.

Արամ Հայրապետյան (Կարեն Իսրայելյան), Վահե Մարտիրոսյան (Գորիկ Խաչատրյան), Նագի Բոուրաս, Ալեքսանդր Վոլչկով, Ռաֆի Կայա (Սեյեդ Հոսեյն Հոսեյնի), Նիկոլաս Պրոեսման, Սաման Աղազամանի (Եվգենի Մորոզ, Մհեր Սահակյան), Կարլո Չուեկա (Ամիրի Շոեիբ), Բրայան դե լա Ֆուենտե, Վիկտոր Գարզա (Դավիթ Գրիգորյան), Ալեքսանդր Ռակիչ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Արարատը» ստուգողական հանդիպում էր անցկացրել «Սոչի» թիմի հետ և հաղթել էր 2:1 հաշվով: Վաղը` հունվարի 31-ին, թիմը կվերադառնա Երևան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում