«Սպարտակ»-«Զավիշա»` 0:0, Մովսիսյանը խաղաժամանակ ստացավ (տեսանյութ)

«Սպարտակ»-«Զավիշա»` 0:0, Մովսիսյանը խաղաժամանակ ստացավ (տեսանյութ)

Իսպանիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Մոսկվայի «Սպարտակն» այս տարվա իր առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց:

Մարբելյայի ֆուտբոլային կենտրոնում Մուրատ Յակինի թիմը մրցեց լեհական «Զավիշայի» հետ: Առաջին խաղակեսում ավելի ակտիվ էին «Զավիշայի» ֆուտբոլիստները, իսկ մոսկովյան թիմը հարձակման գծում առանձնապես աչքի չընկավ: Երկրորդ կեսում «Սպարտակն» ակտիվացավ, սակայն գոլեր այդպես էլ չգրանցվեցին: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մասնկացեց երկրորդ խաղակեսին:

Ստուգողական հանդիպում
«Սպարտակ»-«Զավիշա»` 0:0

«Սպարտակը» խաղադաշտ դուրս եկավ հետևյալ մեկնարկային կազմով` Պեսյակով, Պարշիվլյուկ, Մակաև, Բրիզգալով, Դ. Կոմբարով, Պրոմես, Գլուշակով, Սամսոնով, Էբերտ, Դավիդով, Կրոտով:

Իսկ երկրորդ կեսին մասնակցեցին` Միտրյուշկին, Բրիզգալով, Ժոաո Կառլոս, Տասկի, Յակովլև, Խուրադո, Չելստրյոմ, Ռոմուլո, Զուև, Ձյուբա, Յուրա Մովսիսյան:

Հիշեցնենք նաև, որ «Սպարտակի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսն այս օրերին «Սպարտակի» երիտասարդական թիմի հետ Թուրքիայում է, որտեղ շարունակում է ծնկի վիրահատությանը հաջորդած վերականգնողական կուրսն անցնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում