Լոպես. «Միլանը» պետք է պայքարի ամենաբարձր տեղերի համար

Լոպես. «Միլանը» պետք է պայքարի ամենաբարձր տեղերի համար

«Միլանի» դարպասապահ Դիեգո Լոպեսը հույս ունի, որ Իտալիայի առաջնության 21-րդ տուրում «Պարմայի» նկատմամբ 3:1 հաշվով տոնած հաղթանակը վերջ կդնի թիմի անհաջողություններին:

«Հույս ունեմ` վատ շրջանն արդեն անցյալում է: Պետք է նոր փուլ սկսենք, հաջողության փուլ: «Պարմայի հետ խաղը հեշտ չէր, բայց կարևոր առաջադրանքը կատարեցինք` հաղթեցինք: «Միլանը» մեծագույն թիմ է, որը պետք է պայքարի ամենաբարձր տեղերի համար,-Լոպեսի խոսքը մեջբերված է իտալական մամուլից:

Հավելենք, որ Իտալիայի առաջնության 21-րդ տուրից հետո «Միլանն» ունի 29 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում