«Արարատը» համալրվել է նորեկներով

«Արարատը» համալրվել է նորեկներով

«Արարատն» ավարտել է այս տարվա առաջին արտասահմանյան ուսումնամարզական հավաքը Սոչիում և վերադարձել Երևան, տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից:

Թիմի կազմը համալրել են դարպասապահ Կարեն Իսրայելյանը, պաշտպաններ Ալեքսանդր Վոլչկովը, Նագի Բուրասը, Ռաֆֆի Կայան, Սեյեդ Հոսեյն Հոսեյնին, կիսապաշտպաններ Ամիրի Շոեիբը, Սաման Աղազամանին և Վիկտոր Գարզան, որոնց հետ արդեն պայմանագրեր են ստորագրվել: Ավելի վաղ «Արարատի» խաղացողներ էին դարձել դարպասապահ Արամ Հայրապետյանը, պաշտպաններ Վահե Մարտիրոսյանը և Գորիկ Խաչատրյանը, ինչպես նաև` կիսապապաշտպան Կարլո Չուեկան: Սպասվում է, որ մոտ օրերս պայմանագիր կստորագրվի նաև կիսապաշտպան Նիկոլաս Պրոեսմանի հետ:

«Արարատը» հրաժարվել է թիմում փորձաշրջան անցած կիսապաշտպան Եվգենի Մորոզից, երկկողմանի համաձայնությամբ խզվել է պայմանագիրը պաշտպան Ջամել Ուոլեսի հետ: Միևնույն ժամանակ, մոտ օրերս թիմին կմիանա 18-ամյա կամերունցի հարձակվող Ումարու Կաինան, ով հանդիսանում է հայտնի «Aspire Academy»-ի սան:

Սպասվում է, որ «Արարատի» երկրորդ արտագնա ուսումնամարզական հավաքը նույնպես կանցկացվի Սոչիում` փետրվարի 8-ից 20-ը: Նախատեսված են երեք ընկերական հանդիպումներ, իսկ հավանական մրցակիցների թվում են «Սոչին», «Խիմիկը», «Ենիսեյը» և Տուլայի «Արսենալի» երկրորդ թիմը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում