Պալետան բուժզննում է անցել «Միլանում» (լուսանկար)

Պալետան բուժզննում է անցել «Միլանում» (լուսանկար)

«Պարմայի» պաշտպան Գաբրիել Պալետան այսօր բուժզննում է անցել «Միլանում» և մոտ ժամանակներս պայմանագիր կկնքի «Ռոսոներիների» հետ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական «Twitter»-ը։

Ակնկալվում է, որ Պալետան «Միլանի» հետ պայմանագիր կկնքի մինչև 2018 թ. ամառը։ Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը «Պարմայի» կազմում մասնակցել է Ա Սերիայի 7 հանդիպման։

Պալետայի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Սամպդորիան» և «Նյուքասլը», սակայն 28-ամյա ֆուտբոլիստն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի «Միլանում»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում