«Ուլիսի» ընկերական հանդիպումն անավարտ է մնացել ծեծկռտուքի պատճառով (տեսանյութ)

«Ուլիսի» ընկերական հանդիպումն անավարտ է մնացել ծեծկռտուքի պատճառով (տեսանյութ)

Երևանի «Ուլիսի» 5-րդ ստուգողական հանդիպումը բուլղարական «Լևսկիի» հետ այսօր ընդհատվել է երկրորդ խաղակեսի մեկնարկից 15 րոպե անց: Հիշեցնենք, որ երևանյան ակումբն ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում:

«Ուլիսի» տարածած մամուլի հաղորդագրության համաձայն ընդհարման մեղավորը եղել են բուլղարական ակումբի ֆուտբոլիստները:

«Հանդիպումը թիմերը ավարտին չհասցրին: Ծեծկռտուքի պատճառով թիմերը հեռացան խաղադաշտից: Բուլղարացիները հերթական անգամ սադրեցին մեր ֆուտբոլիստներին և սա արդեն սովորական երևույթ է: Մերոնք հաղթում էին 2:1 հաշվով»,-ասված է «Ուլիսի» ամմուլի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում