«Արարատը» պայմանագիր է կնքել Նիկոլաս Պրոեսմանի հետ

«Արարատը» պայմանագիր է կնքել Նիկոլաս Պրոեսմանի հետ

«Արարատը» պայմանագիր է ստորագրել բելգիացի հենակետային կիսապաշտպան Նիկոլաս Պրոեսմանի հետ: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը` չներկայացնելով պայմանագրի մանրամասները:

22-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել Բելգիայի «Սենտ Թրույդեն» և Հունգարիայի «Ույպեշտ» թիմերում, ինչպես նաև` Բելգիայի Մ-18 և Մ-19 պատանեկան հավաքականների կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում