Յուրա Մովսիսյանը թիմակիցների հետ բուժզննում է անցել (լուսանկարներ)

Յուրա Մովսիսյանը թիմակիցների հետ բուժզննում է անցել (լուսանկարներ)

Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մոսկովյան ակումբում իր թիմակիցների հետ այսօր բուժզննում է անցել:

«Սպարտակի» ֆուտբոլիստների մի մասը բժշկական հետազոտության ենթարկվել է երեկ, իսկ այսօր Մովսիսյանի հետ եղել են Ջանոն, Տասկին, Ռոմուլոն, Ժոաո Կարլոսը, Ինսուրալդեն, Պրոմեսը, Խուրադոն, Չելստրյոմը և Էբերտը: 

Վաղը «Սպարտակի» ֆուտբոլիստները մեկնելու են Թուրքիա, որտեղ կանցկացնեն այս տարվա երկրորդ ուսումնամարզական հավաքը: Այն կավարտվի փետրվարի 22-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում