«Ուլիսի» ստուգողական խաղերի ցանկում փոփոխություններ կան

«Ուլիսի» ստուգողական խաղերի ցանկում փոփոխություններ կան

«Ուլիսի» մամուլի քարտուղարությունը տեղեկացրել է՝ ինչպես է ընթանում թիմի ուսումնամարզական հավաքը։ Ներկայացնում ենք տարածված հայտարարությունը։

«Անթալիայում «Ուլիսի» ուսումնամարզական հավաքը շարունակվում է: Թիմում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստերի քանակը չի նվազում, բայց դեռ նոր պայմանագրեր չկան: Առաջիկա ստուգողական խաղերից հետո արդեն այդ հարցում որոշակի պարզություն կմտցվի: Ինչ վերաբերվում է ստուգողական խաղերին, ապա ժամանակացույցում նոր փոփոխություններ են տեղի ունեցել:

Այսպես փետրվարի 9-ին ինչպես և հայտարարվել էր «Ուլիսը» կմրցի «Ռոստովի» հետ: Իսկ ահա Ռուսաստանի մայրաքաղաքը ներկայացնող «Սպարտակի» հետ խաղը կայանալու է փետրվարի 14-ին: Երկու օր անց՝ փետրվարի 16-ին «ՈՒլիսը» ուժերն ՝ է չափելու ռուսական մեկ այլ ակումբի՝ «Ուֆայի» հետ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում