«Յուվենտուսն» առավելության է հասել «Միլանի» նկատմամբ (տեսանյութ)

«Յուվենտուսն» առավելության է հասել «Միլանի» նկատմամբ (տեսանյութ)

Թուրինի «Յուվենտուսը» Իտալիայի առաջնության 22-րդ տուրի կենտրոնական խաղում հաղթել է «Միլանին»՝ սեփական հարկի տակ 3 գոլ խփելով և բաց թողնելով միայն մեկ գնդակ։

«Միլանը» վերջին 7 խաղերում 5 միավոր է վաստակել։ 22 տուրերի արդյունքներով «Յուվենտուսը» 53 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Միլանը» 29 միավորով 9-րդն է։

 Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր

«Յուվենտուս» – «Միլան»՝ 3:1
Գոլերը՝ Տևես 14 (1:0); Անտոնելի 28 (1:1); Բոնուչի 31 (2:1); Մորատա 65 (3:1).

Հետևեք մեզ նաև Telegram-ում