«Արարատը» նվազագույն հաշվով պարտվել է «Աֆիպսին»

«Արարատը» նվազագույն հաշվով պարտվել է «Աֆիպսին»

Փետրվարի 8-ին Սոչիում մեկնարկած երկրորդ ուսումնամարզական հավաքի առաջին խաղում «Արարատը» նվազագույն հաշվով պարտվել է «Աֆիպսին», որը Ռուսաստանի առաջնության երկրորդ խմբի «Հարավ» գոտու մրցաշարում երկրորդ տեղում է ընթանում: Հանդիպման իակ գոլը ռուսական թիմը խփեց երկրորդ խաղակեսի միջնամասում:

«Արարատը» հանդես է եկել հետևյալ կազմով.

Արամ Հայրապետյան, Արարատ Պողոսյան, Ալեքսանդր Վոլչկով, Նագի Բուրաս, Ռաֆֆի Կայա (Վահե Մարտիրոսյան), Դավիթ Գրիգորյան (Արայիկ Մկրտչյան), Գորիկ Խաչատրյան, Կարլո Չուեկա (Մոյսես Օրոզկո), Բրայան դե լա Ֆուենտե (Արեգ Ազատյան), Վիկտոր Գարզա, Ալեքսանդր Ռակիչ:

Ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ հանդիպմանը չմասնակցել պաշտպան Սեյեդ Հոսեյն Հոսեյնին և կիսապաշտպաններ Ամիրի Շոեյբը, Սաման Աղազամանին ու Նիկոլաս Պրոեսմանը, որոնք թիմին կմիանան այսօր:

Հավելենք, որ Սոչիում «Արարատը» ևս երկու ստուգողական հանդիպումներ կանցկացնի` փետրվարի 15-ին և 19-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում