«Ուլիսը» խոշոր հաշվով պարտվեց «Ռոստովին»

«Ուլիսը» խոշոր հաշվով պարտվեց «Ռոստովին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջատար «Ուլիսը», որն ուսումնամարզական հավաք է անցկացնում Անթալիայում, առայժմ չի կարողանում հաղթանակ տոնել ստուգողական խաղերում:

Այսօր «Ուլիսը» պարտվեց ռուսական «Ռոստովին»: Առաջին խաղակեսում «Ուլիսը» կարողացավ անառիկ պահել սեփական դարպասն, սակայն ընդմիջումից հետո տեղի տվեց` զիջելով մրցակցին խոշոր՝ 0:4 հաշվով: «Ռոստովի» կազմում հետ-տրիկի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Դմիտրի Պոլոզը:

Ստուգողական հանդիպում

«Ռոստով»-«Ուլիս»` 4:0
Գոլերը`  Պոլոզ 47՛, 61՛, 88՛, Դումբիա 57՛

Հավելենք, որ «Ուլիսի» հաջորդ հանդիպումը կայանալու է փետրվարի 14-ին, մրցակիցը Մոսկվայի «Սպարտակն» է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում