Օզբիլիսի ապաքինումը բարեհաջող է ընթանում (լուսանկարներ)

Օզբիլիսի ապաքինումը բարեհաջող է ընթանում (լուսանկարներ)

«Սպարտակ 2»-ը Եվգենի Բուշմանովի ղեկավարությամբ շարունակում է ուսումնամարզական հավաք անցկացնել Թուրքիայում: Մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ ակումբի բժշկական բաժանմունքի ղեկավար Միխայել Վարդապետովը, բժիշկ Վլադիսլավ Կորնիցկու և ֆիզիոթերապևտ Դիեգո Մանտովանիի հետ այցելել է «Սպարտակ 2»-ի ֆուտբոլիստներին:

Այցի նպատակներից մեկը եղել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի առողջական վիճակը գնահատելը: Հայ ֆուտբոլիստը ծնկի վիրահատությունից հետո ապաքինման կուրսն անցնում է Խավիեր Նոյ Սալսեսի գլխավորությամբ, իսկ վերջինս աշխատում է «Սպարտակ 2»-ի հետ: Ուստի որոշում էր կայացվել, որ Օզբիլիսն ապաքինման կուրսը կշարունակի Թուրքիայում` ակումբի երկրորդ թիմի հետ:

Այցից հետո Վարդապետովը հայտարարել է, որ Արազ Օզբիլիսի ապաքինումն անցնում է ըստ նախանշված ծրագրի, ֆուտբոլիստի վիճակը զգալիորեն լավացել է, ուստի ծանրաբեռնվածությունն աստիճանաբար կավելանա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում