«Ուլիսը» ևս երկու ստուգողական հանդիպում կանցկացնի

«Ուլիսը» ևս երկու ստուգողական հանդիպում կանցկացնի

Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ուլիսը» ևս երկու ստուգողական հանդիպման է մասնակցելու:

Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին «Ուլիսն» ընկերական խաղում մրցելու է Զապորոժեյի «Մետալուրգի», իսկ փետրվարի 23-ին ուժերը չափելու է Խարկովի «Մետալիստի» հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր` փետրվարի 14-ին «Ուլիսը» խաղալու է Մոսկվայի «Սպարտակի» հետ, իսկ փետրվարի 16–ին «Ուլիսի» մրցակիցը լինելու է «Ուֆան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում