«Արարատը» պայմանագիր է կնքել Սուլեյման Կոնեի հետ

«Արարատը» պայմանագիր է կնքել Սուլեյման Կոնեի հետ

«Արարատը» պայմանագիր է ստորագրել կոտդիվուարցի կենտրոնական պաշտպան Սուլեյման Կոնեի հետ: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

20-ամյա ֆուտբոլիստը նախկինում խաղացել է տեղի «ԱՍԵԿ Միմոզաս» թիմում, ինչպես նաև Սոֆիայի ԲԿՄԱ-ում:

Կոնեն առայժմ մարզվում է «Արարատի» երկրորդ թիմի հետ, իսկ հիմնական թիմին կմիանա Սոչիում ընթացող հավաքից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում