Յակինն անակնկալ է մատուցել «Սպարտակի» ֆուտբոլիստներին (ֆոտոշարք)

Յակինն անակնկալ է մատուցել «Սպարտակի» ֆուտբոլիստներին (ֆոտոշարք)

«Սպարտակը» շարունակում է պատրաստվել Ռուսաստանի ընթացիկ առաջնության երկրորդ շրջանին: Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող մոսկովյան թիմի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը գոհ է իր սաների նախապատրաստական մարզումներից և երեկ երեկոյան որոշել է նրանց անակնկալ մատուցել: Օրվա երկրորդ մարզման փոխարեն Յակինն իր սաներին առաջարկել է բոուլինգ խաղալ:

Ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է` ֆուտբոլիստները` այդ թվում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, առանց երկմտելու համաձայնել են այդ առաջարկին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում