«Սպարտակը» կամային հաղթանակ տոնեց «Վակերի» նկատմամբ

«Սպարտակը» կամային հաղթանակ տոնեց «Վակերի» նկատմամբ

Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Սպարտակն» այսօր ստուգողական հանդիպում անցկացրեց ավստրիական «Վակերի» հետ:

Բելեկի «Մաքս Ռոյալ» մարզաբազայում կայացած խաղում Մուրատ Յակինի սաները 3:2 հաշվով կամային հաղթանակ տոնեցին. ավստրիական թիմի կազմում աչքի ընկավ Զիմոն Պիրկլը, իսկ «Սպարտակի» կազմում դուբլ ձևակերպեց Խուան Ինսաուրալդեն, մեկ գոլ էլ խփեց Դենիս Դավիդովը: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մասնկացեց առաջին խաղակեսին:

Ստուգողական հանդիպում
«Սպարտակ»-«Վակեր»` 3:2

Հավելենք, որ փետրվարի 14-ին «Սպարտակը» ստուգողական հանդիպում է անցկացնելու Երևանի «Ուլիսի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում