Laureus. Հայտնի են լավագույնի կոչման հավակնորդները

Laureus. Հայտնի են լավագույնի կոչման հավակնորդները

«Laureus» սպորտի համաշխարհային ակադեմիան հայտարարել է 2014 թ. լավագույն մարզիկի կոչման հավակնորդների անունները։

Տարվա լավագույն մարզիկի կոչմանը հավակնում են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը, ֆրանսիացի ձողացատկորդ Ռենո Լավիելին, ամերիկացի գոլֆիստ Ռորի Մակիլրոյը և իսպանացի մոտոարշավորդ Մարկ Մարկեսը։

Լավագույն մարզուհու թեկնածուների ցուցակում են նորզելանդացի աթլետ Վալերի Ադամսը, նորվեգացի դահուկորդ Մարիտ Բյորգենը, եթովպիացի վազորդ Գենզեբե Դիաբաբան, սլովենացի լեռնադահուկորդ Տինա Մազեն և թենիսիստուհիներ Սերենա Ուիլյամսն ու Լի Նան։ Հաղթողների անունները կհրապարակվեն ապրիլի 15-ին չինական Շանհայում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում