Ստուգողական խաղում «Սպարտակը» հաղթեց «Ուլիսին»
Նմանատիպ
Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջատար «Ուլիսն» այսօր ստուգողական հանդիպում անցկացրեց Մոսկվայի «Սպարտակի» հետ:
Բելեկի «Մաքս Ռոյալ» մարզաբազայում կայացած խաղում մոսկովյան թիմը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց: Առաջին խաղակեսում «Սպարտակի» առավելությունը զգալի էր. «Ուլիսի» ֆուտբոլիստները գրեթե հնարավորություն չէին ունենում գնդակով տեղաշարժվելու և գրոհներ ձեռնարկելու համար: Մեծ ճնշման արդյունքում 21-րդ րոպեին Կվինսի Պրոմեսն առաջ մղեց «Սպարտակին», իսկ 36-րդ րոպեին Ջանո Անանիձեն կրկնապատկեց իր թիմի առավելությունը:
Երկրորդ կեսում «Ուլիսն» ավելի հաջող հանդես եկավ և կարողացավ անհանգստացնել «Սպարտակի» պաշտպանությանը: Խաղավարտին մոտ թիմերը մեկական գոլ խփեցին. նախ 79-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի հարվածից հետո Պատրիկ Էբերտը դիպավ գնդակին և հաշիվը դարձրեց 3:0, ապա 82-րդ րոպեին «Ուլիսին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. երևանյան թիմի միակ գոլը խփեց Ռամազան Իսաևը:
Նշենք, որ Յուրա Մովսիսյանը խաղը սկսեց պահեստայինների նստարանին և մասնակցեց միայն երկրորդ կեսին:
Ստուգողական հանդիպում
«Ուլիս»-«Սպարտակ»` 1:3
Գոլերը՝ Իսաև – Պրոմես, Անանիձե, Էբերտ
Հավելենք, որ փետրվարի 16–ին «Ուլիսը» ստուգողական հանդիպում է անցկացնելու «Ուֆայի» հետ, փետրվարի 21-ին ընկերական խաղում մրցելու է Զապորոժեյի «Մետալուրգի», իսկ փետրվարի 23-ին ուժերը չափելու է Խարկովի «Մետալիստի» հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում