«Միլանը» ոչ-ոքի խաղաց «Էմպոլիի» հետ (տեսանյութ)

«Միլանը» ոչ-ոքի խաղաց «Էմպոլիի» հետ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Միլանը» հյուրընկալել էր «Էմպոլիին»: «Սան Սիրո – Ջուզեպե Մեացա» մարզադաշտում կայացած հանդիպոմն ավարտվեց 1:1 հաշվով: Դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Մատիա Դեստորն, ով «Ռոմայից» «Միլան» վարձավճարով է տեղափոխվել, իսկ «Էմպոլիի» կազմում հաշիվը հավասարեցրեց Մասիմիո Մակարոնեն: «Միլանը» հանդիպումն ավարտեց տասը հոգով. 84-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց դարպասապահ Դիեգո Լոպեսը:

Այս հանդիպումից հետո «Միլանն» ունի 30 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը, իսկ «Էմպոլին» 14-րդ տեղում է և ունի 24 միավոր:

Իտալիայի առաջնություն, 23-րդ տուր

«Միլան»-«Էմպոլի»` 1:1
Գոլերը` Դեստրո 40 (1:0), Մարակորեն 68 (1:1)
Հեռացում`  Լոպես 83 

Հետևեք մեզ նաև Telegram-ում