Թայլանդցի գործարարը ցանկանում է գնել «Միլանը»

Թայլանդցի գործարարը ցանկանում է գնել «Միլանը»

Թայլանդցի գործարար Բի Թայչաուբոլը ցանկանում է ձեռք բերել իտալական «Միլանի» բաժնետոմսերը: Այդ մասին գրում է իտալական «La Gazzetta dello Sport» պարբերականը՝ հավելելով, որ թայլանդցին արդեն բանակցություններ է վարում ակումբի ղեկավարության հետ:

Հաղորդվում է, որ գործարքը կարող է արժենալ մոտավորապես 1 մլդ դոլար: Հիշեցնենք, որ իտալական ակումբն այժմ պատկանում է Իտալիայի նախկին վարչապետ, գործարար Սիլվիո Բեռլուսկոնիին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում