Ստուգողական խաղում «Արարատը» հաղթեց «Յուգ-Սպորտին»

Ստուգողական խաղում «Արարատը» հաղթեց «Յուգ-Սպորտին»

Սոչիում ընթացող հավաքի երկրորդ ստուգողական խաղում «Արարատը» վստահ հաղթանակ տոնեց տեղի «Յուգ-Սպորտ» թիմի նկատմամբ: Հանդիպման սկզբնամասում Սոչիի թիմը անդրադարձի օգնությամբ առաջ անցավ հաշվի մեջ, ինչին «Արարատն» արագորեն պատասխանեց Ալեքսանդր Ռակիչի և Վիկտոր Գարզայի գոլերով:

Երկրորդ խաղակեսում «Յուգ-Սպորտը» 11-մետրանոցից հավասարեցրեց հաշիվը, սակայն մի քանի րոպե անց Սաման Աղազամանին կրկին առաջ մղեց «Արարատին»` իրացնելով Արեգ Ազատյանի վաստակած 11-մետրանոց հարվածը: Խաղի վերջնամասում մեր թիմը մեծացրեց ճնշումը, ինչի արդյունքում Կարլո Չուեկայի իրացրած անկյունայինից հետո «Արարատի» 4-րդ գոլը խփեց փոխարինման դուրս եկած Մոյսես Օրոզկոն:

«Արարատտի» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հանդիպմանը մասնակցել են` Արամ Հայրապետյան (Կարեն Իսրայելյան), Արարատ Պողոսյան (Վահե Մարտիրոսյան), Ալեքսանդր Վոլչկով, Նագի Բուրաս (Գորիկ Խաչատրյան), Սեյեդ Հոսեյն Հոսեյնի (Ռաֆֆի Կայա), Նիկոլաս Պրոեսման (Դավիթ Գրիգորյան), Սաման Աղազամանի (Կարլո Չուեկա), Բրայան դե լա Ֆուենտե (Արեգ Ազատյան), Ալան Ալբորով (Ամիրի Շոեյբ), Վիկտոր Գարզա (Մհեր Սահակյան), Ալեքսանդր Ռակիչ (Մոյսես Օրոզկո):

Հանդիպմանը մասնակցեց նաև հարձակվողական ոճի կիսապաշտպան Ալան Ալբորովը, ով նախկինում հանդես է եկել Վլադիկավկազի «Ալանիայում» և Պյատիգորսկի «Մաշուկում»: 24-ամյա ֆուտբոլիստը փորձաշրջան է անցնում մեր թիմում:

Հավելենք, որ փետրվարի 19-ին «Արարատը» երրորդ և վերջին ստուգողական խաղը կանցկացնի Սոչիում` մրցելով Ռուսաստանի առաջնության առաջին խմբում հանդես եկող Ձերժինսկի «Խիմիկի» հետ: Հաջորդ օրը մեր թիմը կավարտի ուսումնամարզական հավաքը և կվերադառնա Երևան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում