«Սպարտակը» բարձրացրել է Մովսիսյանի աշխատավարձը

«Սպարտակը» բարձրացրել է Մովսիսյանի աշխատավարձը

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը երկարաձգել է պայմանագիրը Մոսկվայի «Սպարտակի» հետ։

Ռուսական «Известия» պարբերականի տվյալներով՝ նոր պայմանագրով Մովսիսյանն ավելի բարձր աշխատավարձ կստանա, քան նախորդ պայմանագրով։

Հարձակվողի աշխատավարձը կկազմի 3.5 մլն եվրո, իսկ պայմանագիրը կնքվել է «4+1» սկզբունքով։ Աղբյուրը նշում է նաև, որ հայ ֆուտբոլիստը 1.5 մլն եվրոյի չափով բոնուսներ կարող է ստանալ, եթե 20 միավոր ունենա «գոլ+փոխանցում» սկզբունքով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում