Ինձագին կարող է հեռացվել աշխատանքից «Չեզենայի» դեմ խաղից հետո

Ինձագին կարող է հեռացվել աշխատանքից «Չեզենայի» դեմ խաղից հետո

«Միլանի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից Իտալիայի առաջնության 24-րդ տուրի՝ «Չեզենայի» դեմ հանդիպումից հետո, հայտնում է «Gazzetta dello Sport» պարբերականը։

Խաղացած 23 հանդիպումներից հետո միլանյան ակումբը Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 11-րդն է՝ ակտիվում ունենալով 30 միավոր։ Չեմպիոնների լիգայում խաղալու հնարավորություն տվող գոտուց Ինձագիի սաներին բաժանում է 12 միավոր։

Աղբյուրի տվյալներով, Ինձագին կհեռացվի աշխատանքից, եթե «Միլանը» սեփական հարկի տակ չհաղթի «Չեզենային»։ Եթե Ինձագին պաշտոնանկ արվի, նրա փոխարեն գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի նրա օգնական Մաուրո Տասոտին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում