Ավարտվեց «Արարատի» ուսումնամարզական հավաքը

Ավարտվեց «Արարատի» ուսումնամարզական հավաքը

Սոչիի ուսումնամարզական հավաքի շրջանակում «Արարատը» վերջին ստուգողական հանդիպումն է անցկացրել:  Ռուսաստանի առաջնության առաջին խմբում հանդես եկող Ձերժինսկի «Խիմիկի» հետ խաղում գոլեր չեն գրանցվել:

Երևանյան թիմը հանդիպմանը մասնակցել է հետևյալ կազմով.

Արամ Հայրապետյան (Կարեն Իսրայելյան), Արարատ Պողոսյան (Դավիթ Գրիգորյան), Ալեքսանդր Վոլչկով, Նագի Բուրաս (Գորիկ Խաչատրյան), Ռաֆֆի Կայա, Նիկոլաս Պրոեսման (Վահե Մարտիրոսյան), Սաման Աղազամանի, Բրայան դե լա Ֆուենտե (Արեգ Ազատյան), Վիկտոր Գարզա (Մհեր Սահակյան), Մոյսես Օրոզկո, Ալեքսանդր Ռակիչ (Կարլո Չուեկա):

«Արարատի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ ակումբի ղեկավարությունը հրաժարվել է ուսումնամարզական հավաքի ընթացքում թիմում փորձաշրջան անցած կիսապաշտպան Ալան Ալբորովի ծառայություններից:

Հավելենք, որ վաղը` փետրվարի 20-ին «Արարատը» վերադառնալու է Երևան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում