«Ֆորմուլա-1». Բարսելոնայում բախվել են Նասրն ու Վոլֆը (տեսանյութ)

«Ֆորմուլա-1». Բարսելոնայում բախվել են Նասրն ու Վոլֆը (տեսանյութ)

«Ֆորմուլա-1»-ի՝ Բարսելոնայում ընթացող փորձարկումներն ընդհատվել են հինգերորդ ժամվա ավարտին։ Բախվել են «Զաուբերի» ավտոարշավորդ Ֆելիպե Նասրը և «Ուիլյամսի» տեստ-պիլոտ Սյուզի Վոլֆը։

««Ուիլյամսում» ասացին, որ Սյուզին դանդաղ է վարել։ Նասրը փորձել է վազանց կատարել, սակայն բախում է տեղի ունեցել։ Վոլֆը վնասվածքներ չի ստացել և իրեն մեղավոր չի համարում»,-ասված է «Sky Sports»-ի հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում