Յակինը՝ «Դինամոյի» դեմ խաղի և Մովսիսյանի մասին

Յակինը՝ «Դինամոյի» դեմ խաղի և Մովսիսյանի մասին

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը ստուգողական խաղում Մինսկի «Դինամոյի» նկատմամբ հաղթանակից հետո (0:1) մեկնաբանել է հանդիպումը և պատմել, թե ինչու են հիմնական կազմի բազմաթիվ խաղացողներ մնացել պահեստայինների նստարանին։

-Մենք նախապես ծրագրել էինք հենց այդկերպ բաշխել ծանրաբեռնվածությունը, քանի որ այս հավաքում շատ խաղեր ենք նախատեսել։ Վերջինն, օրինակ, նախանցյալ օրն էինք անցկացրել։ Եվս մեկ հանդիպում կունենանք շաբաթ օրը։

Սա մեզ համար լավ ստուգում էր։ Մենք կարողացանք գործի մեջ տեսնել բազմաթիվ ֆուտբոլիստների, ովքեր սովորաբար այնքան էլ շատ խաղային պրակտիկա չեն ստանում,-ասել է Յակինը։

Մեկնաբանելով այն, որ երկրորդ խաղակեսում Յուրա Մովսիսյանը հաճախ էր ոտքերին հարվածներ ստանում, մասնագետն ասել է.

-Պետք է ավելի արագ խաղալ, որպեսզի ոտքերին հարվածներ չստանան։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում