«Միկան» ներկայացրել է նոր մարզահագուստը (լուսանկարներ)

«Միկան» ներկայացրել է նոր մարզահագուստը (լուսանկարներ)

Երևանի «Միկան» ներկայացրել է իր նոր մարզազգեստը: Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ իտալական «Duca Sartoria» ապրանքանիշի մարզազգեստը հատուկ պատվերով և ոճային մշակմամբ իրականացրել է ճանաչված դիզայներ Ռոբերտո Ջիրոմբելին, մարզազգեստը կարվել է Միլանում:

Սև գույնի մարզագեստը երիզում են կարմիր գծեր, վերնազգեստի վերին հատվածում ասեղնագործված է «Միկայի» տարբերանշանը, իսկ թևին «Միկայի» խորհրդանիշի մաս կազմող առյուծի բաշի մի հատվածը:

Հավելենք, որ «Duca Sartoria»-ն մեծ ճանաչում ունի աշխարհում: Այս ապրանքանիշից օգտվում են  ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշը, «Միլանի» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին, աշխարհահռչակ դերասան Բրեդ Պիտը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում