«Ուլիսն» ուսումնամարզական հավաքն ավարտեց հաղթանակով

«Ուլիսն» ուսումնամարզական հավաքն ավարտեց հաղթանակով

Այսօր Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին շրջանի առաջատար «Ուլիսն» ավարտեց ուսումնամարզական հավաքն Անթալիայում:

Հավաքի վերջին օրը երևանյան թիմն անցկացրեց հերթական ստուգողական հանդիպումը` 3:1 հաշվով առավելության հասնելով Մակեդոնիայի «Վարդար» թիմի նկատմամբ: «Ուլիսի» կազմում գոլի հեղինակ դարձան Նիկա Պիլիևը, Իվան Մամախանովը և Գեորգի Խուբուան, իսկ «Վարդարի» միակ գնդակը խփեց Պետկովսկին:

Ստուգողական հանդիպում

«Վարդար»-«Ուլիս»`1:3 (0:0)
Գոլերը` Պետկովսկի 61’  – Պիլիև 48’, Մամախանով 52’, Խուբուա 80’ 

Հավելենք` «Ուլիսի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ թիմի ֆուտբոլիստներին կարճատև հանգիստ է տրվելու, իսկ փետրվարի 24-ին «Ուլիսն» արդեն առաջին մարզում է անցկացնելու Երևանում: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում