«Սպարտակը» հաղթեց «Ստրյոմսգոդսետին», Մովսիսյանը չիրացրեց 11-մետրանոցը (տեսանյութ)

«Սպարտակը» հաղթեց «Ստրյոմսգոդսետին», Մովսիսյանը չիրացրեց 11-մետրանոցը (տեսանյութ)

Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Մոսկվայի «Սպարտակը» ստուգողական խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ նորվեգական «Ստրյոմսգոդսետի» նկատմամբ:

Մուրատ Յակինի թիմն արդեն 6-րդ րոպեին կարող էր առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոց հարվածը: Այդուհանդերձ, «Սպարտակը» հաղթական գնդակը խփեց հենց 11-մետրանոց նշակետից. 47-րդ րոպեին աչքի ընկավ Դմիտրի Կոմբարովը:

Հավելենք, որ «Սպարրտակի» հաջորդ ընկերական հանդիպումը կայանալու է փետրվարի 28-ին, մրցակիցը «Անժին» է:

Ստուգողական հանդիպում

«Սպարտակ»-«Ստրյոմսգոդսետ»` 1:0
Գոլը` Կոմբարով 47՛ (11′) 

Հետևեք մեզ նաև Telegram-ում