Յակին. Արդեն շփոթում եմ՝ քանի լեգեոներ կարելի էր ունենալ

Յակին. Արդեն շփոթում եմ՝ քանի լեգեոներ կարելի էր ունենալ

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը խոսել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում լեգեոներների թույլատրվող թվի անորոշության մասին:

-Ես արդեն շփոթում եմ՝ ի՞նչ ձեւաչափ է ընտրվել հաջորդ մրցաշրջանի համար, ո՞ր կողմից, եւ ամենակարեւորը՝ ինչո՞ւ են պատրաստվում փոփոխություններ անել:

Գերադասում եմ գլուխս զանազան կանխագուշակություններով ծանրաբեռնելու փոխարեն շարունակել հանգիստ կատարել իմ աշխատանքը,-ասել է Յակինը:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Ռուսաստանի ֆուտբոլային միության գործադիր կոմիտեն որոշեց սահմանափակումը «10+15» ձեւաչափով սահմանել, իսկ ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն շարունակում է պնդել «5+6» կամ «6+5» ձեւաչափի հաստատման օգտին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում