Մագնուսենը կփոխարինի Ալոնսոյին

Մագնուսենը կփոխարինի Ալոնսոյին

«Մակլարենը» հաստատել է, որ ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն բաց կթողնի վերջնական ձմեռային թեստերը, որոնք անցկացվում են Բարսելոնայում: Իսպանացուն կփոխարինի պահեստային արշավորդ Քեւին Մագնուսենը, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:

«Ուրախ ենք հաստատել, որ Ֆերնանդոն դուրս է գրվել հիվանդանոցից: Նա տուն է վերադարձել հանգստանալու եւ հետագա վերականգնման համար, այդ պատճառով էլ բաց կթողնի այս շաբաթ անցկացվելիք եզրափակիչ թեստերը: Նրան կփոխարինի պահեստային պիլոտ Քեւին Մագնուսենը: Փետրվարի 26-ին մրցուղում կաշխատի Ջենսոն Բաթոնը: Գրաֆիկը կհաղորդվի հաստատված կարգով»,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Ֆերնանդո Ալոնսոն վթարի էր ենթարկվել կիրակի օրը, իսկ երեկ դուրս է գրվել հիվանդանոցից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում