Չերչին` Ինձագիին. Չհամարաձակվե՛ս ինձ խաղադաշտ դուրս բերել խաղավարատին

Չերչին` Ինձագիին. Չհամարաձակվե՛ս ինձ խաղադաշտ դուրս բերել խաղավարատին

 

«Միլանի» կիսապաշտպան Ալեսիո Չերչիի և գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագիի միջև տարաձայնություն է առաջացել:

«Sky»-ի լրագրող Սանդրո Սաբատինին հաղորդում է, որ ֆուտբոլիստին դուր չի եկել Ֆիլիպո Ինձագիի` Իտալիայի առաջնության 24-րդ տուրի` «Չեզենայի» հետ խաղի 86-րդ րոպեին իրեն խաղադաշտ դուրս բերելու որոշումը:

Ժերեմի Մենեզին փոխարինելուց առաջ Չերչին ասել է Ինձագիին. «Չհամարձակվե՛ս ինձ խաղադաշտ դուրս բերել խաղավարտին: Հաջորդ անգամ այսպես չանես»:

Ֆիլիպո Ինձագին պատասխանել է, որ 27-ամյա ֆուտբոլիստը նման վերաբերմունքով չի կարող մարզումներին ներկայանալ: Կողմերի միջև ծագած տարաձայնությունը կարողացել է հարթել ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում