«Ուլիսը» պայմանագիր է կնքել «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստի հետ

«Ուլիսը» պայմանագիր է կնքել «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստի հետ

Երևանի «Ուլիսը» պայմանագիր է կնքել 22-ամյա պաշտպան Սոսլան Գատագովի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Երիտասարդ ֆուտբոլիստի հետ համագործակցությունը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը, հետագայում երկարաձգելու հնարավորությամբ:

Սոսլան Գատագովը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, իսկ 2012-2014 թվականներին հանդես է եկել մոսկովյան մեկ այլ ակումբում՝ «Սպարտակում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում