«Սպարտակը» վարձակալության է հանձնել Ձյուբային

«Սպարտակը» վարձակալության է հանձնել Ձյուբային

Մոսկվայի «Սպարտակը» պաշտոնապես հայտարարել է հարձակվող Արտյոմ Ձյուբային վարձավճարով «Ռոստովին» հանձնելու մասին:

Պայմանագիրը գործելու է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Ձյուբան, ով հաջորդ մրցաշրջանից հանդես է գալու «Զենիթում», իրավունք չի ունենա «Ռոստովի» կազմում խաղալու «Սպարտակի» դեմ: Մոսկովյան ակումբը հարձակվողի դիմաց կստանա 1 մլն եվրո:

26-ամյա Ձյուբան «Ռոստովի» կազմում վարձավճարով հանդես է եկել նաեւ նախորդ մրցաշրջանում՝ 28 խաղում 17 գոլ խփելով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում