Ֆյոդոր Շչերբաչենկոն` «Ուլիսի» նոր գլխավոր մարզիչ

Ֆյոդոր Շչերբաչենկոն` «Ուլիսի» նոր գլխավոր մարզիչ

Երևանի «Ուլիսը» նոր գլխավոր մարզիչ ունի: Ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր պայմանագիր է ստորագրվել ռուս մարզիչ Ֆյոդոր Շչերբաչենկոյի հետ: Շչերբաչենկոյի պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը` հետագայում երկարաձգելու հնարավորությամբ:

Ֆյոդոր Շչերբաչենկոն Ռուսաստանում հայտնի մարզիչ է: Մարզչական կարիերան սկսել է 2000 թվականին` աշխատանքի անցնելով Կրասնոդարի «Կուբանում»: Հետագայում, որպես մարզիչ աշխատել է «Տոմ», «Մոսկվա», «Կրասնոդար-2000», «Բալթիկա» թիմերում:

2009 թվականից Շչերբաչենկոն գլխավորել է «Մորդովիա» թիմը ու հենց այս մասնագետի օրոք էլ թիմը Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր է նվաճել: «Մորդովիայում» երեք տարի աշխատելուց հետո Շչերբաչենկոն 2013 թվականին գլխավորել է Վոլգոգրադի «Ռոտորը»:

Անթալիայում «Ուլիսի» անցկացրած ուսումնամարզական հավաքի ընթացքում 52-ամյա մասնագետը ղեկավարել է թիմի մարզումային գործընթացը, իսկ այժմ ակումբի ղեկավարության հետ համաձայնության գալով` ստանձնեց գլխավոր մարզչի պարտականությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում