«Միլանի» պաշտպանը հայտնվել է «Ռեալի» և «Բարսելոնայի» դիտակետում

«Միլանի» պաշտպանը հայտնվել է «Ռեալի» և «Բարսելոնայի» դիտակետում

«Միլանի» պաշտպան Մատտիա Դե Շիլյոն կարիերան Իսպանիայում շարունակելու հնարավորություն ունի:

Կատալոնական «Sport» առնցանց պարբերականը հաղորդում է, որ Մադրիդի «Ռեալը» և «Բարսելոնան» հետաքրքրված են 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով: Հավանական տեղափոխության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն չի հաղորդվում:

Դե Շիլյոն «Միլանի» ակադեմիայի սան է, հիմնական թիմում իր առաջին պաշտոնական հանդիպումն անցացրել է 2011 թվականին: Իտալիայի ընթացիկ առաջնությունում Դե Շիլյոն, ում հաճախ համեմատում են լեգենդար Պաոլո Մալդինիի հետ, մասնակցել է 13 խաղի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում