«Սպարտակ»-«Անժի»` 1:0, Յուրա Մովսիսյանը խաղաժամանակ ստացավ

«Սպարտակ»-«Անժի»` 1:0, Յուրա Մովսիսյանը խաղաժամանակ ստացավ

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ շրջանի նախապատրաստական փուլի շրջանակում Մոսկվայի «Սպարտակն» այսօր ընկերական հանդիպում անցկացրեց Մախաչկալայի «Անժիի» հետ: Անթալիայի «Մարդան Սպորտս» մարազադաշտում կայացած խաղում Մուրատ Յակինի թիմը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց, միակ գոլը 44-րդ րոպեին խփեց Դենիս Դավիդովը: 

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց հանդիպման առաջին կեսին:

Ստուգողական հանդիպում

«Սպարտակ»-«Անժի»` 1:0
Գոլը` Դավիդով 44՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում