Առաջատար «Ուլիսը» կամային հաղթանակ տոնեց «Բանանցի» նկատմամբ

Առաջատար «Ուլիսը» կամային հաղթանակ տոնեց «Բանանցի» նկատմամբ

Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության առաջատար «Ուլիսը» 16-րդ տուրում հյուրընկալել էր «Բանանցին»: 

«Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում «Ուլիսը» կամային հաղթանակ տոնեց: Հանդիպման երկրորդ րոպեին Գևորգ Նռանյանն առաջ մղեց «Բանանցին», սակայն նախքան ընդմիջման գնալը Արտակ Ալեքսանյանը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 47-րդ րոպեին «Ուլիսի» հաղթական գնդակը խփեց Հովհաննես Գոհարյանը:

Այս հաղթանակից հետո «Ուլիսն» ունի 37 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Բանանցը» մնաց 7-րդ հորիզոնականում` ակտիվում ունենալով ընդամենը 14 միավոր:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 16-րդ տուր

«Ուլիս»-«Բանանց»` 2:1
Գոլերը` Ալեքսանյան 38′, Գոհարյան 47 – Նռանյան 2′

Հետևեք մեզ նաև Telegram-ում