Արտագնա խաղում «Շիրակը» հաղթեց «Արարատին»

Արտագնա խաղում «Շիրակը» հաղթեց «Արարատին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի շրջանակում կայացավ «Արարատ»-«Շիրակ» հանդիպումը: Վարդան Բիչախչյանի սաները 4:2 հաշվով հաղթանակ տոնեցին, ընդ որում` «Արարատին» միայն վերջին տասը րոպեի ընթացքում հաջողվեց երկու գոլ խփել: «Շիրակի» կազմում դուբլով աչքի ընկավ Ժան-Ժակ Բուգուհին, մեկական գոլ խփեցին Գոռ Մալաքյանը և Վիուլեն Այվազյանը, իսկ դաշտի տերերի կազմում հաշիվը կրճատեցին Արեգ Ազատյանը և Ալեքսանդր Ռակիչը:

Այժմ «Շիրակն» ունի 28 միավոր և մրցաշարային աղյուսակում եզրափակում է լավագույն եռյակը, իսկ «Արարատը» 7 միավորով մնաց վերջին հորիզոնականում:

Հայաստանի Բարձագույն խմբի առաջնությունուն, 16-րդ տուր

«Արարատ»-«Շիրակ»` 2:4
Գոլերը` Ազատյան 80′, Ռակիչ 88′ – Մալաքյան 27′, Բուգուհի 52′, 56′, Այվազյան 66′

Հետևեք մեզ նաև Telegram-ում