Յուրա Մովսիսյան. Մենք պատրաստ ենք առաջնության խաղերին

Յուրա Մովսիսյան. Մենք պատրաստ ենք առաջնության խաղերին

Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Р-Спорт» գործակալության հետ զրույցում ասել է, որ իր համար կարևոր էր դանիական «Ակադեմիսկի» հետ խաղում գոլ խփելը: Հիշեցնենք, որ Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում կայացած խաղում «Սպարտակը» հաղթեց 3:1 հաշվով, իսկ Մովսիսյանը դարձավ դուբլի հեղինակ:

-Ինձ համար կարևոր էր առաջնության վերսկսումից առաջ գոլեր խփելը: Թիմին էլ անհրաժեշտ էր պաշտոնական խաղերից առաջ հաղթանակ տոնելը: Հավաքների ժամանակ ամեն ինչ ընթացաց այն ծրագրով, որը նախապես կազմել էր մարզչական անձնակազմը: Այժմ մենք պատրաստ ենք առաջնության խաղերին,-ասել է Մովսիսյանը:

Ռուսաստանի առաջնության  17-րդ տուրից հետո «Սպարտակն» ունի  29 միավոր և առաջատար «Զենիթին» զիջում է 12 միավորով: Մովսիսյանը պատրաստ է օգնել իր թիմին բարձր հորիզոնականներ զբաղեցնելու հարցում:

-Ցանկանում եմ օգնել «Սպարտակին» հաղթանակներ ըոնել: Իհարկե, ցանկանում եմ ինքս գոլեր խփել, դրանով էլ միավորներ բերել թիմին, բայց ինձ համար կարևորը թիմի հաղթանակն է,-ասել է Մովսիսյանը` պատասխանելով այն հարցին, թե ցանկանում է արդյոք դառնալ Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկուն:

Հավելենք, որ մարտի 8-ին` Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրի շրջանակում, «Սպարտակը» հյուրընկալելու է «Կրասնոդարին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում