Օզբիլիսն աշխատում է ֆունկցիոնալ վիճակի բարելավման ուղղությամբ (տեսանյութ)

Օզբիլիսն աշխատում է ֆունկցիոնալ վիճակի բարելավման ուղղությամբ (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը շարունակում է ապաքինումը: 

Ծնկի ծանր վիրահատությունից հետո վերականգնողական կուրս անցնող Օզբիլիսն սկսել է աշխատել արագության և ֆունկցիոնալ վիճակի բարելավման ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք Օզբիլիսի «Instagram»-ի էջից, որտեղ ֆուտբոլիստը հրապարակել է ստորև ներկայացված տեսանյութը:

Հիշեցնենք, որ Արազ Օզբիլիսն ապաքինման կուրսն անցնում է Խավիեր Նոյ Սալսեսի գլխավորությամբ, ով աշխատում է «Սպարտակի» երկրորդ թիմի հետ: Ավելի վաղ «Սպարտակի» բժշկական բաժանմունքի ղեկավար Միխայել Վարդապետովը հայտարարել էր, որ ֆուտբոլիստի ապաքինումը բարեհաջող է ընթանում և հնարավոր է` մարտի կեսերին նա սկսի խաղաժամանակ ստանալ:

 



 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում